Փսիխոպաթները կարող են մարդկանց հաջողությամբ մանիպուլյացիայի ենթարկել

21:02   14 մարտի, 2018

Փսիխոպաթները չեն կարողանում հասկանալ ուրիշ մարդկանց ապրումները, սակայն կարող են հմայիչ լինել եւ շրջապատողներին մանիպուլյացիայի ենթարկելու լավ ունակություններ ունեն, պնդում են ամերիկացի գիտնականները: Յելի համալսարանի գիտնականների համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հետազոտությունն անցկացվել է համակարգչային խաղի օգտագործմամբ: Փորձի ընթացքում պարզվել է, որ փսիխոպաթները չեն կարողանում օբյեկտիվորեն գնահատել շրջապատի մարդկանց վիճակը, իսկ մարդու հենց այս հատկությունն է համարվում սոցիալական հաղորդակցության հիմքը:

Փսիխոպաթները շրջապատի մարդկանց կարող են հասկանալ միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հենց իրենց՝ որեւէ նպատակի հասնելու համար: Ավելին՝ փսիխոպաթները զղջման ոչ մի զգացում չունեն, երբ ինչ-որ մեկին ցավ են պատճառում: Այս ամենն էլ նրանց հրաշալի մանիպուլյատորներ է դարձնում:

Ըստ որում՝ գիտնականները եւս մի եզրակացության են հանգել՝ եթե փսիխոպաթներին  դիտավորյալ խնդրեն գնահատել ուրիշի մտքերը, նրանք կարող են նման խնդիրը հաղթահարել:



© NEWS.am Medicine