Վարչապետը հանձնարարեց 15-օրյա ժամկետում ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական ներդրումը

14:08   15 մարտի, 2018

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 15-ի նիստում համապատասխան մարմիններին հանձնարարեց 15-օրյա ժամկետում ապահովել առողջապահության համակարգի ամբողջական ներդրումը:

Մասնավորապես՝ առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներ Լեւոն Ալթունյանին, Դավիթ Լոքյանին, Վահան Մարտիրոսյանին, մարզպետներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում պայմաններ ստեղծել էլեկտրոնային առողջապահության համակարգին բոլոր մայրաքաղաքային եւ մարզային բժշկական հաստատությունների ինտեգրման համար:

«Այս փուլում անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգին քաղաքային եւ մարզային ենթակայությամբ գործող բոլոր բուժհաստատությունների ինտեգրումը:

Խոսքն այն մասին է, որ շատ վայրերում ինտերնետ չկա, եւ հարկավոր է այս խնդիրը շատ արագ լուծել»,- նշեց Կարեն Կարապետյանը

Հանձնարարվել է նաեւ կառավարությանը ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվությունը:



© NEWS.am Medicine