Էլ.առողջապահական համակարգում գրանցումների համար պացիենտից ID քարտ չի պահանջվում. ՀՀ ԱՆ

18:06   15 մարտի, 2018

2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի:

Բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։ 



© NEWS.am Medicine