Արհեստական ինտելեկտը ախտորոշում է ուղեղի քաղցկեղը

23:25   17 մարտի, 2018

Գիտնականները համակարգչին սովորեցրել են հիվանդներին ինքնուրույն ախտորոշում տալ: Այժմ ռոբոտ թերապեւտը դեռ միայն հայտնաբերում է ուղեղի քաղցկեղը, սակայն ապագայում հետազատողները հույս ունեն համակարգին սովորեցնել որոշել նաեւ այլ ուռուցքաբանական հիվանդությունները:

Գերմանացի բժիշկները արհեստական ինտելեկտի համակարգում ներբենել են տաբեր փուլերի  ուղեղի քաղցկեղի նմուշները, իսկ ավելի ճիշտ՝ քաղցկեղով հիվանդ 2800 հիվանդի հետազոտության արդյունքները, որոնց անամնեզից նա ճանաչել է  91 տեսակի չարորակ բջիջների սիմպտոմատիկան:

Հետո մասնագետները խնդրել են համակարգչին ստուգել քաղցկեղի կասկածանքով 1000 հիվանդի: Պարզվել է, որ համակարգը ոչ միան ճիշտ որոշել է նախկինում քաղցկեղ ունեցած հիվանդներին, այլեւ հայտնաբերել է  նոր հիվանդների, հաղորդում է Nature ամսագիրը:

Փորձագետները հավելում են, որ անգամ բարձր որակավորում ունեցող մասնագետները ոչ միշտ են կարողանում ախտորոշել այդ սարսափելի հիվանդությունը, քանի որ կան ուղեղի քաղցկեղի հարյուրից ավել տեսակներ:

Չարորակ նորագոյացությունը ճանաչելու գործում օգնում է կենսաբանական հետքը, որը ուռուցքաբանությունը թողնում է հիվանդի մարմնի վրա: Ուսումնասիրելով բազմաթիվ տվյալները՝ ԱԻ-ն սովորել է համեմատել հիվանդների անալիզները եւ որոշել հիվանդության տեսակը:

ԱԻ ալգորիթմի հիման վրա գիտնականները ստեղծել են վիրտուալ թերապեւտ, որը զբաղվում է ուղեղի քաղցկեղի ախտորոշմամբ: Հետագայում հետազոտողները հույս ունեն համակարգին սովորեցնել որոշել է քաղցկեղի այլ տեսակներ:



© NEWS.am Medicine