Շշալցված ջրի մեծ մասն աղտոտված է պլաստիկով

22:02   17 մարտի, 2018

Շշալցված ջրի 93 տոկոսը պարունակում է պլաստիկի միկրոմասնիկներ, հայտնում է FoxNews-ը՝ վկայակոչելով Orb Media լրագրողական կազմակերպության  եւ ԱՄՆ-ի Նյու Յորքի համալսարանի ուսումնասիրությանը:

Թեստերի արդյունքում պարզվել է, որ 9 տարբեր երկրներում 11 ապրանքանիշերի անուններով վաճառվող 250 ջրով շշերի նմուշների 93 տոկոսը աղտոտված է պլաստիկի միկրոմասնիկներով:

Միայն 17 նմուշներում օտար հետքեր չեն եղել: Ջրի մեկ նմուշում հայտնաբերվել է մեկ լիտրում ռեկորդային՝ 10 հազար մասնիկ: Գրեթե բոլոր դեպքերում պլաստիկ նմուշները պատրաստված են պոլիպրոպիլենից, որոնցից պատրաստում են շշի փականներ:

Միկրոմասնիկների չափը տատանվել է վեց միկրո մետրից  մինչեւ 100 մկմ: Ամենայն հավանականությամբ, աղտոտումը տեղի է ունենում ջրի փաթեթավորման եւ շշալցման ժամանակ:

«Մենք գտել ենք [պլաստիկ] շիշը շշի հետեւից», - BBC-ին     պատմել է քիմիայի պրոֆեսոր Շերի Մեյսոնը:

«Հարցը նրանում չէ, որ կոնկրետ ապրանքանիշներ նշենք: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա վերաբերում է բոլորին: Պլաստիկը դարձել է մեր օգտագործած ամենատարածված նյութերից մեկը: Այժմ այն ներթափանցում է ջրի մեջ եւ մեր կողմից օգտագործվող այլ պարզ ապրանքների մեջ», - ասել է նա:

Մեր ժամանակակից աշխարհում պլաստիկի այդ փոքրիկ կտորները, որոնցից շատերը  մարդու մազից բարակ են, ամենուրեք են: Նրանք աղտոտում են օվկիանոսի, ներքին ծովերի, գետերի եւ լճերի ջուրը, նրանք հայտնաբերվում են կենդանի օրգանիզմների մեջ:

Հայտնաբերվել են պլաստիկ անգամ խողովակով հոսող ջրում: Սակայն պարզվել է, որ դրանք կան նաեւ շշալցված ջրում: Դրա մասին դժվար թե մտածեն շշերով ջուր գնող մարդկ, որոնք հաուկ մաքության համար են դրանք գնում:

Այսօր ապացուցված չէ, որ պլաստիկի միկրոմասնկները կարող են առողջությանը վնաս հասցնել նույնիսկ պարբերաբար օգտագործման դեպքում, սակայն դրանց օգտագործման ազդեցությունը դեռեւս լիովին ուսումասիրված չէ:

«Ներկայացված ցուցանիշները աղետալի չեն, բայց մտահոգություն են առաջացնում», - ասել է պրոֆեսոր Մեյսոնը:



© NEWS.am Medicine