Ո՞ր մթերքների հետ չի կարելի կեֆիր խմել

19:08   19 մարտի, 2018

Կեֆիրը համադրվում է առողջության համար օգտակար մթերքների հետ, սակայն դրա համադրությունը որոշ այլ մթերքների հետ չափազանց անցանկալի է, քանի որ կարող է մարսողության խանգարումներ եւ այլ խնդիրներ առաջացնել:

Ի՞նչ մթերքների հետ չարժի կեֆիրը համադրել:

Փորձագետները խորհուրդ են տալիս կեֆիրի հետ չօգտագործել այլ երկրներից բերված էկզոտիկ մրգեր: Այս մրգերին չվարժված մարդու օրգանիզմին դժվար թե դուր գա կեֆիրի հետ դրանց համադրությունը:

Խորհուրդ չի տրվում կեֆիրը համադրել նաեւ այնպիսի մթերքների հետ, ինչպիսին է խաղողը, մանգոն, վարունգը, սունկը, լոբին:

Եթե շատ եք ցանկանում կեֆիրով մրգերից եւ/կամ հատապտուղներից տնային յոգուրտ պատրաստել, ընտրեք այն, ինչն աճում է ձեր տարածաշրջանում: Անվտանգ է համարվում կեֆիրի համադրությունը խնձորի, տանձի, դեղձի, հաղարջի, մորու, ելակի հետ, եւ իհարկե՝ այս մթերքներից յուրաքանչյուրի անհատական անտանելիության բացակայության դեպքում:

Դիետոլոգներն իրենց հերթին խորհուրդ են տալիս կեֆիրը մյուս մթերքներից առանձին օգտագործել՝ դրա մեջ առանց լրացուցիչ բաղադրիչների էլ սննդարար նյութերի բավարար պարունակություն կա: Կեֆիրն այլ մթերքների հետ համադրել խորհուրդ չեն տալիս առաջին հերթին այն մարդկանց, որոնք մարսողական խնդիրներ ունեն:



© NEWS.am Medicine