Քաղցածության ո՞ր տեսակն է առավել արդյունավետ

15:33   20 մարտի, 2018

Չափավոր, ընդմիջումներով քաղցածությունը ավելի արդյունավետորեն է նվազեցնում սրտանոթային հիվանդությունների վտանգը, քան ցածր կալորիական սնունդը, հավաստիացնում են Անգլիայի Սուրրեյի համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է British Journal of Nutrition ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնք պետք է ազատվեին իրենց քաշի 5 տոկոսից։ Կամավորների մի խումբը փորձել է շաբաթական հինգ օր սնվել սովորական ռեժիմով, իսկ մյուս մասը նվազեցրել է ամենօրյա սննդակարգի կալորիականություն օրական 600 կիլոկալորիայով։

Փորձի ընթացքում դուրս է մնացել մասնակիցների 20 տոկոսը, որոնք չեն կարողացել հետևել սննդակարգին կամ չեն ազատվել քաշի անհրաժեշտ քանակությունից, իսկ 27 մարդ մինչև վերջ մնացել է ծրագրում։

Պարզվել է, որ 5։2 սննդակարգը, որի դեպքում մարդը շաբաթական երկու օր սահմանափակում է իր սննդակարգի կալորիականությունը՝ հասցնելով օրական 500-600 կիլոկալորիայի, նպաստում է ճարպի արագ յուրացմանը։ Այդ խմբի մարդկանց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել 59 օրում, իսկ ամենօրյա ցածր կալորիական սննդակարգին հետևողներից 73 օր է պահանջվել նույն նպատակին հասնելու համար։ Ընդ որում չափավոր և ընդմիջումներով քաղցածությունը նպաստել է սիստոլիկ զարկերակային ճնշման նվազմանը։ Առաջին խմբի մասնակիցների դեպքում ճնշումը նվազել է տասը տոկոսով , իսկ երկրորդ խմբի մասնակիցների մոտ՝ երկու տոկոսով։



© NEWS.am Medicine