«Աստղիկ» ԲԿ-ում բացվեց Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունքը (ֆոտո)

17:09   22 մարտի, 2018

Մարտի 22-ին «Աստղիկ» ԲԿ-ում բացվեց Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունքը:

Եռօրյա այցով Հայաստանում է Իսրայելի Շեբա կլինիկայի պրոֆեսոր, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռաուլ Օրվիետոն, ով գլխավորելու է բաժանմունքը:

Այցի ընթացքում պրոֆեսորն իրականացնում է կոնսուլտացիաներ և նշանակում բուժման սխեմաներ:

Այսօր երեկոյան ժամը 19.00-ին պրոֆեսորը կլինի «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերի հյուրը:

Ուղղեք Ձեզ հուզող հարցերը հիմա կամ ուղիղ եթերի ընթացքում եւ պրոֆեսորն անձամբ կպատասխանի դրանց:



© NEWS.am Medicine