Ֆրանսիայում բժշկին դատում են կղանքից պատրաստված պատվաստանյութ ներարկելու համար 

23:38   22 մարտի, 2018

Նախկին բժիշկը կանգնել է Ռենն քաղաքի դատարանի առաջ՝ ապօրինի բժշկական գործունեության ու իր հիվանդներին կղղանքից պատրաստված պատվաստանյութեր ներարկելու մեղադրանքով։

France Info-ն հայտնում է, որ 2006-ին նախկին վիրաբույժին հեռացրել էին Բժիշկների միությունից խաբեության համար։ Սակայն դա նրան չի խանգարել 2011-ի սեպտեմբերից մինչև 2015-ի դեկտեմբեր զբաղվել բժշկական գործունեությամբ։ Մեղադրյալի խոսքով՝ իր հաճախորդները գիտեին, որ իրեն հեռացրել  են Բժիշկների միությունից, սակայն այդ գործով հայցվորները՝ նրա նախկին հաճախորդուհիները, հակառակն են պնդում։

 Պարբերականի տվյալներով, նախկին բժիշկը, որը հիմա մոտ 80 տարեկան է, իր հաճախորդներին առաջարկում էր բուժում կղանքից արտադրված միջոցների հիման վրա։ Արտաթորանքի նմուշները ուղարկվում էին արտասահմանյան լաբորատորիա, որտեղ դրանք մշակում էին ՝ հետագայում հիվանդներին որպես պատվաստանյութ ներարկելու համար՝ իբրև բակտերիալ ինֆեկցիաներից պաշտպանելու նպատակով։

Հայտնում են, որ նման մեթոդը, որը կոչվում է «ավտոբակցինա», թույլատրված է միայն սպեցիֆիկ ու խստորեն վերահսկվող դեպքերում՝ անասնաբուժական պրակտիկայում։

Նախկին վիրաբույժին կարող է սպառնալ բժշկական գործունեություն իրականացնելու վերջնական արգելք ու հինգ հազար եվրո տուգանք։ Ակնկալվում է, որ նախկին բժշկի նկատմամբ դատավճիռը կկայացվի ապրիլի 3-ին։



© NEWS.am Medicine