Ամեն չորրորդ դեղն ազդում է աղիքների միկրոֆլորայի վրա. Հետազոտություն

18:39   24 մարտի, 2018

Աղիքների միկրոֆլորայի վրա ազդում են ոչ միայն հակաբիոտիկներն, այլեւ շատ այլ դեղեր: Այս եզրահանգմանն են եկել Հայդելբերգի (Գերմանիա) Մոլեկուլյար կենսաբանության եվրոպական լաբորատորիայի գիտնականները:

Օգտագործման համար թույլատրելի ավելի քան 1000 դեղերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամեն չորրորդ դեղն ազդում է աղիքների միկրոֆլորայի վրա:

Գիտնականները սկրինինգային թեստում փորձարկել են ավելի քան 1197 դեղերի ազդեցությունը աղիքների 40 տարբեր տեսակի մանրէների վրա:Սպասելի էր հակաբիոտիկների մանրէների վրա ազդեցությունը: Սակայն ի զարմանս մասնագետների՝ պարզվել է, որ վարակների բուժման համար չկիրառվող 203 (24 տոկոս) այլ դեղեր նույնպես խախտել են գոնե մեկ մանրէական շտամի աճը: 40 դեպքերում դրանք ազդել են միաժամանակ 10 մանրէների վրա:Հետազոտության արդյունքներով գիտնականները կոչ են արել ավելի մանրամասն հետազոտել տարբեր դեղերի ազդեցությունը աղիքների միկրոֆլորայի վրա: Փորձի մասին ավելի մանրամասն հաղորդում է Nature ամսագիրը:



© NEWS.am Medicine