5 սննդամթերք, որոնք նվազեցնում են օդի աղտոտվածության պատճառած վնասը

11:58   26 մարտի, 2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտումը նույնպիսի սպառնալիք է համարում, ինչպիսին ծխախոտի ծուխը եւ ճարպակալումը. համարվում է, որ աղտոտված օդը չափազանց բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա, սակայն կան սննդամթերքներ, որոնց կանոնավոր օգտագործումը կարող է մեղմել աղտոտված օդի պատճառած վնասը:

Խմելու ջուր

Ջուրն օրգանիզմին օգնում է ազատվել տոքսիններից եւ այլ անցանկալի նյութերից, այդ պատճառով մարդկանց մեծ մասին խորհուրդ է տրվում օրական գոնե 2 լիտր մաքուր ջուր խմել: Բացառություն են կազմում հիվանդները, որոնք տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, երիկամների խնդիրներ ունեն եւ այլ հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում շատ ջուր խմել:

Հունական ընկույզ

Շնչառության խանգարումը եւ թոքերում լորձի կուտակումը ամենահաճախ հանդիպող խնդիրներն են, որ կապված են սմոգի ազդեցության հետ: Հունական ընկույզը կարեւոր դերակատարում ունի թոքերի հիվանդությունների կանխարգելման գործում՝ օգնելով ամրապնդել դրանց աշխատանքը: Դրանք նաեւ արդյունավետորեն տրամադրությունն են բարձրացնում: Դրանից բացի, պարունակում են մեծ թվով օրգանիզմի համար օգտակար ճարպաթթուներ:

Լոռամրգի

Լոռամրգին հագեցած է հակաօքսիդանտով՝ C, Е եւ А վիտամինների նման: Համարվում է, որ լոռամրգիի կանոնավոր օգտագործումը մաշկը պաշտպանում է խնդիրներից, որոնք առաջանում են աղտոտված օդի պատճառով: Հատապտուղները նաեւ օգնում են ամրապնդել իմունիտետը եւ պայքարել ինֆեկցիաների դեմ: Լոռամրգին կարելի է ավելացնել մրգային ֆրեշին կամ փաթիլներին, կամ օգտագործել հում վիճակում:

Կիտրոն

Կիտրոնը եւս մեծ թվով օգտակար վիտամիններ է պարունակում, բացի այդ՝ նպաստում է օրգանիզմը մաքրելուն: Կիտրոնը մաքրում է կոկորդը՝ այն ազատելով աղտոտված օդի հետ կապված խնդիրներից:

Արմավի շաքար

Այս սննդամթերքը հարուստ է երկաթով, այդ պատճառով ոչ միայն մեծացնում է հեմոգլոբինի պարունակությունը, այլեւ արյան միջոցով թթվածնի հոսքը: Արդյունքում մենք աղտոտված օդի ազդեցության դեմ պաշտպանություն ենք ստանում:



© NEWS.am Medicine