Նիհարելու ժամանակ մարդու օրգանիզմից ճարպը շնչառության միջոցով է դուրս գալիս

21:35   27 մարտի, 2018

Մեզանից քչերը գիտեն ինչպես է օրգանիզմից ճարպը անհետանում, երբ քաշը նվազում է: Մինչ այսօր ամենատարածված մոլորությունն այն էր, որ ճարպը վերածվում է էներգիայի: Սակայն նոր ուսումնասիրությունը բացահայտել է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Էներգետիկ տեսության հետ խնդիրը, ըստ գիտնականների, կայայնում է նրանում, որ այն խախտում է նյութի պահպանության օրենքը, որին ենթարկվում են բոլոր քիմիական ռեակցիաները: Հարցումներից մեկի ժամանակ, որին մասնակցել են 150 բժիշկներ, սննդաբաններ եւ անձնական մարզիչներ, պարզվել է, որ անգամ  մասնագետները միշտ չէ, որ հասկանում են, թե նիհարելու ժամանակ ինչ է տեղի ունենում   ճարպային հյուսվածքի հետ: Եվ ի վերջո, ինչ է այն:

Ճարպը վեարծվում է ածխածնի երկօքսիդի եւ ջրի: Դրանից հետո ածխաթթու գազը թոքերի միջոցով հեռանում է օրգանիզմից, իսկ ջուրը դուրս է գալիս բնական ճանապարհով՝ մեզի կամ քրտինքի հետ: Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները (The University of New South Wales) բացատրում են, որ եթե մարդը 10 կգ ճարպ է կորցնում, ապա այդ դեպքում  8.4 կգ-ն դուրս է գալիս թոքերի միջոցով, իսկ 1.6 կգ վերածվում է ջրի: Պարզ ասած՝ մեր կորցրած գրեթե ողջ ավելորդ քաշը, մենք արտաշնչում ենք:

Չնայած նրան, որ եզրակացություններն իսկապես կարող են զարմացնել, իրականում համարյա ամեն ինչ, ինչ մենք ուտում են, անցնում է թոքերի միջով:

The Conversation-ը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ածխաջուրը եւ բոլոր ճարպերն արդյունքում բաշխվում են ածխածնի երկօքսիդի եւ ջրի միջեւ: Նույնը տեղի է ունենում ալկոհոլի հետ: Նույնը վերաբերում է նաեւ սպիտակուցներին, բացառությամբ նրանց փոքր մասի, որը վերածվում է միզանյութի եւ այլ պինդ նյութերի, որոնք ձեւավորում են մեզը:

 Միակ նյութը, որն առանց մարսվելու եւ վնասվելու անցնում է հաստ աղիքի միջով, դա բջջանյութն է:

Ահա թե ինչու յուրաքանչյուրին, ով որոշում է դիետա պահել, օգտակար է հիշել, որ մենք բոլորս, նախաճաշի, ճաշի, ընթրքի հետ միասին ամեն օր 600 գրամ թթվածին ենք շնչում:

Եվ այս թիվը ոչ պակաս կարեւոր է իրանի համար, քան սննդամթերքների կալորիականությունը: Մյուս կողմից ածխաթթու գազի 200 գրամը մարդը քնի ժամանակ է արտաշնչում, ինչը թեեւ քիչ, բայց հուսադրում է:

Բայց եթե ճարպը վերածվում է ածխաթթու գազի, արդյոք դա  նշանակում է, որ նիհարելու համար պարզապես պետք է խորը եւ հաճախ շնչել: Ցավոք, ոչ (թեւ, դա իհարկե, հրաշալի կլիներ): Նպատակային հաճախակի շնչառությունը կարող է հանգեցնել թոքերի հիպերվենտիլացիայի, անսովոր թուլության, գլխացավի կամ գլխապտույտի, ինչպես նաեւ այլ տհաճ նախանշաններ առաջացնել:

Կա նաեւ լավ նորություն. հետազոտությունները ցույց են տալիս, որ արտաշնչվող ածխաթթու գազի քանակը ամեն դեպքում կարելի է ավելացնել. մկանների տեղաշարժման միջոցով, պարզապես պետք է շատ շարժվել:



© NEWS.am Medicine