Ինչո՞ւ են մարդիկ դիետայից հետո մշտապես գիրանում

10:58   28 մարտի, 2018

Դիետաները եւ սնունդի ընդունումը բաց թողնելը ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ, նախազգուշացնում են Հելսինկիի համալսարանի հետազոտողները: Նրանց խոսքով՝ դիետաները դանդաղեցնում են մետաբոլիզմը, իսկ ապագայում բերում քաշի ավելացման:

Գիտնականների խոսքով՝ սննդակարգի կալորիականության լուրջ սահմանափակումը խախտում է մետաբոլիզմը եւ գերհագեցում առաջացնում: Այս պատճառով քաշը նորմայի մեջ պահելու համար անհրաժեշտ է կանոնավոր սնվել:

Eating Behaviors միջազգային ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են ավելի քան 4900 երիտասարդ տղամարդ ու կին: Կամավորները պատասխանել են քաշի եւ դրա փոփոխության վրա ազդած գործոնների վերաբերյալ հարցերին, երբ եղել են 24 եւ 34 տարեկան: Հետազոտողները հայտնաբերել են, որ մասնակիցների մեծ մասը 10 տարում գիրացել է: Նիհարել է կանանց ընդամենը 7,5 տոկոսը եւ տղամարդկանց՝ 3,8 տոկոսը: Քաշի ամենամյա ավելացումը կազմել է 0,9 կգ-ից ի փոքր քիչ կանանց շրջանում եւ 1 կգ տղամարդկանց շրջանում:

Առանցքային գործոնը, որը մասնակիցներին օգնել է երկար ժամանակ քաշը նորմայի մեջ պահել, ոչ թե դիետան էր, այլ կանոնավոր սնվելը:

Ավելի վաղ կատարված հետազոտություններով եւս պարզվել է, որ սննդակարգի կալորիականության սահմանափակումը իր հետեւից քաշի ավելացում է բերում, քանի որ ոչ առողջ սնունդն ավելի գայթակղող է դառնում: Իսկ սնունդի ընդունումը բաց թողնելը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը:



© NEWS.am Medicine