Քալիֆորնիայում սուրճը քաղցկեղածին են ճանաչել

10:26   30 մարտի, 2018

Քալիֆորնիայում դատարանը ընդունել է, որ Starbucks ընկերությունը եւ այլ սուրճ արտադրողներ ու վաճառողներ պետք է իրենց արտադրանքի վրա հատուկ նշում ունենան ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգի մասին, հայտնում է CBS հեռուստաալիքը:

Դատաքննությունը սկսվել է ակտիվիստների հայցով, որոնք վկայակոչել են նահանգի օրենսդրությունը, որով նման զգուշացումներ են պահանջվում նյութերի եւ քիմիկատների ընդարձակ դասի համար:

Քաղցկեղածին նյութերի ցուցակի մեջ է մտնում նաեւ ակրիլամիդը, որը սուրճի մեջ առաջանում է հատիկները բովելիս: Սուրճի արդյունաբերության ներկայացուցիչները պնդել են, որ նյութը սուրճի մեջ անվնաս քանակությամբ է պարունակվում, ուստի պետք է բացառվի օրենսդրության գործողության ազդեցության շրջանակից:

Սակայն հայցը քննած դատավորի կարծիքով՝ պատասխանողները չեն կարողացել ապացուցել, որ ակրիլամիդն իսկապես չի սպառնում սպառողների առողջությանը:



© NEWS.am Medicine