Ի՞նչու են մատները ճտճտում. ուսումնասիրություն

10:36   31 մարտի, 2018

Ֆրանսիայում Պալեզոյի Պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները պարզել են, թե ինչու են մատները ճտճտում:

Մասնագետները մատների ձգման սիմուլյացիայի ընթացքի մաթեմատիկական վերլուծություն են կատարել: Արդյունքները հրապարակված են Scientific Reports ամսագրում:

Ըստ գիտնականների՝ հոդի տարածությունը լցված է խիտ ձուսպային հեղուկով: Ֆալանգի հետ մանիպուլյացիայի արդյունքում հոդում ճնշման անկում է կատարվում: Արդյունքում գազ է առաջանում, իսկ նրանում պղպջակներ են հավաքվում:

«Հոդային պարկի ներսում ճնշման կտրուկ անկման հետեւանքով հեղուկում լուծված գազի մի մասը դուրս է գալիս: Դրա հետեւանքով պղպջակներ են ստացվում», – ասել է ուսումնասիրությունների համահեղինակ Աբդուլ Բարաքատը:

Ըստ մասնագետների ճտճտյունը տեղի է ունենում հենց հոդում, այլ ոչ թե պղպջակում ֆիզիկական պրոցեսների հետեւանքով:

Ոուսումնասիրոթյունների ժամանակ ֆրանսիացի գիտնականները օգտագործել են կանադական Ալբերտայի համալսարանի մասնագետների հետազոտությունները: 2015-ին Կանադայի գիտնականները ՄՌՏ-ի տվյալների հիման վրա պարզել են, որ ճտտոցը տեղի  է ունենում հենց այդ պղպջակների առաջացման ժամանակ:



© NEWS.am Medicine