Երեւանի բժշկական համալսարանում դասախոսություն կկարդան Գերմանիայից եւ Ավստրիայից 12 պրոֆեսորներ

19:59   4 ապրիլի, 2018

Ապրիլի 09-12-ը Երեւանի պետական բժշկական համալսարանի Նիստերի դահլիճում տեղի կունենան կոնֆերանսներ, որոնց ընթացքում Գերմանիայի եւ Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր հանդես կգան դասախոսություններով:

Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով:

Համաժողովները ապահովված կլինեն համընթաց հայերեն  թարգմանությամբ:

Ապրիլի 9-11

«Քաղցկեղի բուժման եւ ախտորոշման ներկայիս չափանիշները»

Ապրիլի 12

«Առողջապահական կիրառական հետազոտություններ եւ քաղցկեղի ռեգիստրներ»

 



© NEWS.am Medicine