Մենամարտից հետո մահացած բռնցքամարտիկը 7 հոգու է փրկել

21:38   3 ապրիլի, 2018

Բրիտանացի բռնցքամարտիկ Սքոթ Վեսթգարթը մահացել է իր հայրենից Դեկ Սփելմանի հետ մենամարտից հետո: Նրա մայրը լրագրողներին պատմել է, որ որդու մահվանից հետո բժիշկներին թույլ է տվել նրա օրգանները որպես դոնորական օգտագործել: Տեղեկությունը Twitter-ում հրապարակել է The Boxing Post-ը:

Մահացած բռնցքամարտիկի օրգանները 7 մարդու կյանք են փրկել: Վեսթգարթը մահացել է փետրվարի վերջին Դեկ Սփելմանի հետ մենամարտից հետո: Բրիտանացին հաղթել է դատավորների որոշմամբ, որից հետո իրեն վատ է զգացել: Մենամարտի ժամանակ երկու բռնցքամարտիկն էլ նոկդաուն էին ստացել: Վեսթգարթը դժվարությամբ է հասել հանդերձարան, որից հետո հոսպիտալացվել է: Բռնցքամարտիկը մահացել է գիտակցության չգալով՝ ուղեղի արյունազեղումից: նա 31 տարեկան էր:



© NEWS.am Medicine