Իրականում ծխելը գիրացնում է, այլ ոչ հակառակը

21:20   4 ապրիլի, 2018

Ծխողներից շատերին թվում է, որ եթե ծխելուց հրաժարվեն, ապա անմիջապես կգիրանան: Իրականում ամեն ինչ հակառակն է. 5 հազար մարդկանց մասնակցությամբ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծխողներն ամեն օր միջինը 200 կալորիա ավելի շատ են օգտագործում, քան չծխողները: Այսպիսով՝ ամենօրյա ծխելն իրականում  մեծացնում է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը, եթե համեմատենք չծխողների հետ:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, չնայած ծխախոտը ախորժակը մի փոքր փակում է, այն ամենեւին նիհարելու լավ միջոց չէ: Ծխողները քիչ են ուտում, սակայն ոչ առողջ սնունդ են օգտագործում՝ սնունդի յուրաքանչյուր գրամում լրացուցիչ 0,23 կալորիա ստանալով: Հավանաբար, սա կապված է այն հանգամանքի հետ, որ ծխողները սկզբունքորեն այնքան էլ ուշադիր չեն վերաբերվում սեփական առողջությանը, եթե անգամ չեն հրաժարվում վնասակար սովորությունից: Հետեւաբար, նրանք քիչ ժամանակ են հատկացնում այն հանգամանիքն, թե իրենց ափսեի մեջ ինչ է դրված: Նախկինում կատարված հետազոտություններով արդեն ապացուցվել է, որ ծխողները հազվադեպ են միրգ եւ բանջարեղեն ուտում:

Հիմա Յելի համալսարանի եւ Կոնեկտիկուտի Fairfield University-ի գիտնականները համեմատել են ծխողների եւ չծխողների սնունդի կալորիականությունը: Պարզվել է, որ ծխողների սննդակարգում ավելի շատ են էներգետիկ բարձր խտությամբ մթերքները: Այլ խոսքով՝ նրանք ավելի քիչ քանակությամբ սնունդ են օգտագործում, որն ավելի շատ կալորիաներ է պարունակում: Չծխողները սննդամթերքի մեծ ծավալներ են օգտագործում, որոնք ավելի քիչ կալորիաներ են պարունակում:



© NEWS.am Medicine