Մինչեւ հղիությունը սպորտով զբաղվելը կպաշտպանի գեստացիոն շաքարախտից. ուսումնասիրություն

15:48   6 ապրիլի, 2018

Այն կանանց մոտ, որոնք մինչեւ հղիանալը լավ ֆիզիկական կառուցվածք են ունեցել, գեստացիոն շաքարախտն ավելի հազվադեպ է զարգանում, քան նրանց մոտ, ովքեր սպորտով չեն զբաղվել:

Այս եզրահանգմանն են եկել Այովայի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով 25 տարվա ընթացքում հավաքած 1333 կանանց առողջական վիճակի մասին տվյալները:

Կանայք պատմել են իրենց հղիությունների եւ ծննդաբերությունների մասին: Բացի այդ, կայանք ֆիթնես թեստ են անցել, որը պետք է ցույց տար, ինչպիսի ֆիզիզկական կազմվածք նրանք ունեն:

Հետազոտության ժամանակ 164 մասնակիցների մոտ գեստացիոն շաքարախտ են հայտանբերել: Այս հիվանդությունը ապագայում՝ ծննդաբերությունից հետո, հանգեցնում է 2-րդ տեսակի շաքարախտի զարգացմանը:

Հղիների շաքարախտի զարգացման վտանգը 21 տոկոսով ավելի քիչ է եղել բարձր ֆիզիկական պատաստվածություն ունեցող կանանց մոտ:

Մասնագետները հիշեցնում են, որ հղիության ժամանակ ճիշտ սնվելուց եւ լավ ֆիզիկական վիճակից է կախված մոր եւ երեխայի առողջությունը:

Սակայն կենսակերպը հարկավոր է փոխել մինչեւ հղիությունը: Մասնագետները հղիանալ ցանկացող կանանց խորհուդ են տալիս շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական վարժություններ անել:

 



© NEWS.am Medicine