Հայաստանում գրանցվել է կարմրուկի 15 եւ կապույտ հազի 31 դեպք

18:05   6 ապրիլի, 2018

Հայաստանում կարմրուկի եւ կապույտ հազի հետ կապված իրավիճակը վերջին շաբաթներին նկատելիորեն վատթարացել է. արդեն գրանցվել է կարմրուկի 15 դեպք եւ կապույտ հազի 31 դեպք, հայտնեց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ կարմրուկով 15 հիվանդից 12-ը պատվաստված չէր, իսկ 3-ը պատվաստվել էր մասնակի: Կարմրուկով եւս 3 հիվանդ 20-26 տարեկան էին, նրանցից 2-ը պատվաստված էր, մեկը պատվաստված էր մասնակի. ազգականների խոսքով՝ կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ դոզա նա ինչ-որ ժամանակ ստացել է, սակայն դա ապացուցող ոչ մի փաստաթուղթ չկա:

Ինչ վերաբերում է կապույտ հազին, 23 հիվանդները անգամ 1 տարեկան չկան, նրանցից 17-ը պատվաստված չէր, 6-ը մասնակի էր պատվաստված: Մնացած հիվանդները մինչեւ 9 տարեկան են: Գրանցվել է նաեւ կապույտ հազի հետեւանքով մահվան մեկ դեպք:

Գայանե Սահակյանի կարծիքով՝ եթե մարդիկ հետագայում եւս հրաժարվեն պատվաստվելուց, բացառված չէ, որ երկրում կրկին կսկսվեն գրանցվել նաեւ այլ՝ գրեթե մոռացված հիվանդությունների դեպքեր՝ խոզուկի, դիֆտերիայի, հնարավոր է՝ նույնիսկ պոլիոմիելիտի:



© NEWS.am Medicine