Նոր թեստը կարող է հուշել տուբերկուլյոզի զարգացման վտանգի մասին

11:57   10 ապրիլի, 2018

Ստելենբոշի համալսարանի գիտնականներն արյան նոր անալիզ են մշակել, որի օգնությամբ հնարավոր է կանխատեսել տուբերկուլյոզի զարգացման վտանգը: Մասնագետների խոսքով՝ թեստը կարող է օգտագործվել ակտիվ տուբերկուլյոզով հիվանդների հետ ապրող մարդկանց մոտ այդ հիվանդության առաջացման զտանգը կանխատեսելու համար:

Հետազոտությանը 4466 կամավոր է մասնակցել: Մասնագետները հետազոտել են նրանց արյան նմուշները եւ պարզել, որ RISK4 խմբից չորս ակտիվ գեներով մարդկանց մոտ 2 տարվա ընթացքում տուբերկուլյոզի ակտիվ ձեւով հիվանդանալու վտանգը մեծ է եղել:

Մշակված թեստը հաշվի է առնում հիվանդության միանգամից մի քանի մարկեր, ինչը բարձրացնում է հուսալիությունն ու ճշգրտությունը: Հետազոտողները հույս ունեն, որ նոր անալիզը բժիշկներին թույլ կտա կենտրոնանալ ամենաբարձր ռիսկային խմբում գտնվողների մոտ տուրբերկուլյոզի կանխարգելման ուղղությամբ:

Տուբերկուլյոզը տարածված հիվանդություն է, որը տարեկան շուրջ 2 մլն մարդու մահվան պատճառ է դառնում: Ամբողջ աշխարհում տուբերկուլյոզի հարուցիչ Կոխի ցուպիկով վարակված է ավելի քան 1,7 մլրդ մարդ:



© NEWS.am Medicine