Ինչ կարող է պատահել, եթե ուտեք աշխարհում ամենակծու պղպեղը

22:06   10 ապրիլի, 2018

34-ամյա տղամարդու մոտ, որը համտեսել է աշխարհում ամենակծու պղպեղը՝ Capsicum chinense, կտրուկ սկսվել է գլխի եւ պարանոցի ցավ: Ցավերը եւս մի քանի օր շարունակվել են, սակայն այլ ախտանիշներ, ինչպիսին են խոսքի եւ տեսողության ոչ պարզորոշությունը կամ թուլությունը, նրա մոտ չեն նկատվել:

Ինչպես հայտնում է BMJ Case Reports-ը, համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել է, որ տղամարդը տառապում է ուղեղային վազոկոստրիկտոր համախտանիշով՝ գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որին հատուկ են սուր գլխացավերը: Հինգ շաբաթ հետո նրա վիճակը կարգավորվել է՝ ցավերն անցել են, իսկ զարկերակները նախկին վիճակին են վերադարձել:

Capsicum chinense-ը չիլի պղպեղի տեսակ է, որը Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել որպես աշխարհում ամենակծու պղպեղ: Ամեն տարի ամբողջ աշխարհից մարդիկ ձգտում են այն ուտելու արագության ռեկորդ սահմանել: Այս պահին ռեկորդը պատկանում է Ուեյն Ալջենիոյին, որը 2016 թվականին մեկ րոպեում կերել է 119 գրամ պղպեղ:



© NEWS.am Medicine