Մարտի 30-ից ապրիլի 5-ը Երեւանում ծնվել է 376 երեխա՝ 210 տղա եւ 166 աղջիկ

10:29   11 ապրիլի, 2018

Մարտի 30-ից ապրիլի 5-ը Երեւանի ծննդատներում լույս աշխարհ է եկել 376 երեխա՝ 210 տղա, 166 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։

Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32819 քաղաքացի:



© NEWS.am Medicine