«Տղամարդու առողջության դպրոց»․ դասընթացներ՝ թերապեւտիկ ոլորտի մասնագետների համար

11:49   13 ապրիլի, 2018

Ապրիլի 23-28-ը Երեւանում, «Անի պլազա» հյուրանոցում  կանցկացվի «Տղամարդու առողջության դպրոց» խորագրով դասախոսությունների շարք՝ թերապեւտիկ ոլորտի մասնագետների համար:

Տղամարդու առողջության պահպանման հիմնական մասնագիտացված ուղղություններն են անդրոլոգիան, ուրոլոգիան, սեքսապաթոլոգիան: Սակայն ժամանակակից բժշկությունը պահանջում է գիտելիքների ավելի լայն շրջանակ՝ հիվանդությունների վաղ ախտորոշման եւ կանխարգելման համար:

Ծրագիրը կազմված է բազմապրոֆիլ մոտեցմամբ՝ ներառելով տարբեր մասնագիտացման բժիշկների՝ ուրոլոգիա, անդրոլոգիա, սեքսապաթոլոգիա, նյարդաբանություն, սրտաբանություն, ուռուցքաբանություն, գենետիկա եւ ներզատաբանություն:  

Դասախոսությունների նպատակային խումբ են համարվում հատկապես ներքին հիվանդությունների ոլորտի մասնագետները եւ ընտանեկան բժիշկները, քանի որ հիվանդները առաջին հերթին դիմում են այդ խմբի բժիշկներին:

Դպրոցի կազմակերպիչն է Երիտասարդ Բժիշկների ասոցիացիան։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 099 41 50 01 հեռախոսահամարով:



© NEWS.am Medicine