Բժիշկները կոչ են անում հրաժարվել զուգարանի թղթից

23:39   14 ապրիլի, 2018

Զուգարանի թուղթը անձնական հիգիենայի իր է, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը: Սակայն վերջերս փորձագետները հայտարարել են, որ այն իրականում հիգիենիկ չէ եւ ընդհանրապես վտանգավոր է մարդու առողջության համար: Այն պատճառով, որ այն ամբողջությամբ չի մաքրում կեղտի մնացորդները. ընդհակառակը, այն միայն նպաստում է հիվանդածին մանրէների տարածմանը:

The Sun-ը, հղում անելով «Մեծ կարիք» գրքի հեղինակ Ռոուզ Ջորջին գրում է, որ ավելի լավ է հրաժարվել զուգարանի թղթից: Հակառակ դեպքում միզուղիների վարակ եւ հետանցքի ճաքեր ստանալու վտանգ կա: Դրա փոխարեն փորձագետն առաջարկում է բիդեից օգտվել կամ երեխաների համար նախատեսված խոնավ անձեռոցիկներից:

«Չէ որ, դուք ամեն օր ցնցուղ եք ընդունում, այլ ոչ թե չոր սրբիչով եք սրբվում: Այդ դեպքում՝ ինչու եք մտածում, որ չոր զուգարանի թուղթը կարող է մաքրել» — նշում է Ջորջը:

Կնոջ տեսակետը կիսում է նաեւ գաստրոէնտերոլոգ Պարտա Նանդին: Բժիշկը վստահ է, որ զուգարանի թղթի փոխարեն բիդեի օգտագործումը նվազեցնում է թութքի զարգացման վտանգը, որը երբեմն առաջանում է չափազանց ինտենսիվ շփումից: Իհարկե բիդեն կա ոչ բոլոր տներում եւ հասարակական զուգարաններում, ուստի բժիշկը խորհուրդ է տալիս միշտ խոնավ անձեռոցիկներ ունենալ:

 



© NEWS.am Medicine