Գիշերը զուգարան գնալը վտանգավոր է առողջության համար

10:43   16 ապրիլի, 2018

Քնելուց առաջ ջրի ավելորդ քանակություն խմելու հետեւանքով քնի խանգարումը շատ անախորժություններով է լի՝ առավոտյան հոգնածության վիճակից մինչեւ սրտային հիվանդություններ: Այս մասին հայտնում է Medical News Today-ը:

Գիտնականները նշել են նիկտուրիայի՝ միզարտադրության խանգարումներ, հետեւանքները, երբ մեզի օրական նորմայի ավելի քան 40 տոկոսը գիշերն է արտադրվում: Եթե մարդը զուգարան գիշերային արշավների հետեւանքով պարբերաբար լիարժեք չի քնում, սա սպառնում է հիշողության վատթարացմամբ, կենտրոնացման կորստով, տրամադրության կտրուկ տատանումներով, մշտական հոգնածության զգացումով: Ավելին՝ մեծանում է ճարպակալման, դիաբետի, դեպրեսիայի, սրտի հիվանդությունների վտանգը:

Գիտնականների խոսքով՝ մարդու մոտ նիկտուրինի առկայության մասին կարելի է խոսել, եթե մեզի օրական նորմայի ավելի քան 40 տոկոսն արտադրվում է գիշերը: Բժիշկները հստակեցնում են, որ այս խանգարումն ավելի հաճախ հատուկ է տարեցներին, սակայն ուշ երեկոյան մեծ քանակությամբ հեղուկ խմելու սովորության առկայության դեպքում նիկտուրիան կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Նկատելով միզարտադրության խանգարման նշանները, անհրաժեշտ է բժշկի դիմել, քանի որ այս խանգարումը միայն առաջին հայացքից է անմեղ թվում:

Իսկ որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել: Փորձագետների կարծիքով՝ անհատական հակացուցումների բացակայության դեպքում օրական անհրաժեշտ է խմել մոտ 2 լիտր մաքուր չգազավորված ջուր: Երեկոյան ժամերին հեղուկի օգտագործումը հարկ է վերահսկել, հատկապես նրանք, որոնց մոտ զուգարան այցելելու համար գիշերն արթնանալը ընտանեկան հատկություն է:



© NEWS.am Medicine