Ամերիկացի մոդել Կառլի Մերսոլան խոշոր չափի գումար է ծախսել հանուն իր կուռքի՝ Ռոջեր ճագարի ընկերուհու արտաքինի:
Մերսոլան ավելի քան 50 հազար դոլար է վճարել բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների համար: 26-ամյա մոդելը մեծացրել է շրթունքները եւ կուրծքը՝ հասնելով H չափի, իմպլանտի եւ բոտոքսի ներարկումների միջոցով փոխել է նաեւ կզակի ձեւը: Նա այս բոլոր վիրահատությունները կատարել է «Ո՞վ է դավաճանել Ռոջեր ճագարին» ֆիլմից Ջեսիկա Ռեբիթին նմանվելու համար, որը հայտնի է իր տպավորիչ կրծքով եւ բարակ իրանով:
Ըստ որում՝ Մերսոլան չի պատրաստվում ձեռք բերածով սահմանափակվել: Նա պատրաստվում է շտկել նաեւ հետույքի ձեւը եւ կուրծքն էլ ավելի մեծացնել: «Ես ցանկանում էի մեծացնել այն, ինչը ինձ բնությունից էր տրված: Մինչեւ վիրահատությունը ես այդքան նկատվող չէի, բայց գեղեցիկ էի»,- իր վիրահատությունները մեկնաբանել է Մերսոլան: Նրա խոսքով՝ որոշ բժիշկներ հրաժարվում են մեծացնել իր շրթունքները, քանի որ բարդություններից են վախենում:
Մերսոլան ուշադրություն չի դարձնում շրջապատի դատապարտմանը, քանի որ կարծում է, որ արհեստական արտաքինը բնականից ավելի հետաքրքիր է, այդ պատճառով պլաստիկ վիրահատությունները նրան ավելի երջանիկ են դարձնում: «Մշտապես պետք է անել այն, ինչը քեզ երջանիկ է դարձնում: Նշանակություն չունի, թե ուրիշներն ինչ կմտածեն, քանի դեռ դու նրանց վնաս չես պատճառում»,- նշել է նա: