Լրացված իրականության ակնոցն օգնել է դալտոնիկներին գույները տարբերել

10:40   20 ապրիլի, 2018

Նոր Զելանդիայի եւ ճապոնիայի ինժեներները ստեղծել են լրացված իրականության ակնոց, որը կարող է փոխհատուցել դալտոնիզմը: Ակնոցն անընդհատ վերլուծում է մարդու տեսադաշտը եւ իրական ժամանակում խնդրահարույց հատվածներին մի փոքր փոփոխված գույներով պատկերներ է տեղադրում: Նորույթը կներկայացվի CHI 2018 համաժողովում, դրա նկարագրությունը հասանելի է Օթագոյի համալսարանի կայքում, ինչպես նաեւ YouTube-ում:

Դալտոնիզմ են անվանում գունավոր տեսողության մի քանի տեսակների խախտումները, որոնք առաջանում են ցանցաթաղանթի գույնի ընկալման համար պատասխանատու մեկ կամ մի քանի ֆոտոռեցեպտորների զգայունության փոփոխություններից:

Գիտնականները փորձում են դրանց վերացման մեթոդները ստեղծել, բայց գունավոր տեսողությունն ուղղելու դեռ միակ միջոցները ինժեներական հարմարանքներն են մնում:

Օրինակ գոյություն ունի ակնոց, որը զատում է երկար ալիքներով լույսի մեծ մասը, որոնք գտնվում են շշիկների զգայունության սահմաններում եւ դրանով օգնում են դալտոնիկների համար խնդրահարույց գույները ավելի տարբերիչ դարձնել:

Օթագո համալսարանից Հոլգեր Ռեգենբրեխտի ղեկավարությամբ ինժեներները ստեղծել են համակարգ, որը մարդու տեսադաշտում դինամիկորեն փոխում է գույները: Հեղինակները ստեղծել են մի քանի նախատիպեր, որոնցից ամենասեղմը հիմնված է Epson-ի լրացված իրականության ակնոցի վրա:

Դրանցում, ինչպես եւ շատ ակնոցներում կա ներդրված տեսախցիկ, սակայն այն չի համապատասխանում տեսադաշտի կոնկրետ հատվածներում ճշգրիտ տեղադրման համար: Բանն այն է, որ տեսախցիկը կողքի հատվախծում է՝ աչքից փոքր հեռավորության վրա, դրա համար ունի այլ ռակուրս: Դրա ուղղման համար ինժեներները որոշել են համընկեցնել տեսախցիկների տեսողության առանցքը մարդու աչքերի տեսողության առանցքների հետ:

Ինժեներները ակնոցի գլխադիր են ստեղծել, որը ամեն մի լինզայի առաջ լույսի ճեղքիչ է դնում: Այն աչքի ուղղությամբ ավելի շատ լույս է բաց թողնում, իսկ մի մասն արտացոլում է տեսախցիկը: Դրա շնորհիվ տեսադաշտը եւ տեսախցիկի առանցքը գրեթե լիովին համընկնում է աչքի հետ:

Արդյունքում ակնոցը կարող է հետեւել կադրի օբյեկտներին եւ իրական ժամանակում բարձր ճշգրտությմաբ պատկերը օբյեկտների վրա դնել:

Ինժեներները ակնոցի հայեցակարգը ցուցադրել են գունընկալման խախտման որոշման թեստերի օրինակով:

Ակնոցը կարող է դալտոնիկների համար խնդրահարույց հատվածները որոշել եւ փոխել դրանց գույնեը կամ հակառակը՝ շրջակա բոլոր հատվածների գույները:



© NEWS.am Medicine