Գիտնականներն առաջարկել են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ոչ ինվազիվ մեթոդ

22:13   23 ապրիլի, 2018

Բրիտանիայի Դանդիի համալսարանի գիտնականները առաջարկել են նոր մեթոդ, որը կարող է նկատելիորեն հեշտացնել շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը:

Այժմ շագանակագեղձի քաղցկեղի հայտանբերումը բավական բարդ է: Այս հիվանդության կասկածների դեպքում, հիվանդներին նշանակում են մի շարք ընթացակարգեր, ինչպիսիք են ՄՌՏ-ն, բիոպսիան եւ ուռուցքային մարկերի թեստը:

Դանդիի համալսարանի գիտնականներն առաջարկում են կիրառել ախտորոշման նոր մեթոդը: Նրանց խոսքով՝ ուլտրաձայնային հետազոտությունը բավականին էժան է եւ գոյություն ունեցող մեթոդներից ավելի ճշգրիտ:

Ուռուցքի հյուսվածքների առաձգականությունն ավելի թույլ է, քան առողջների մոտ:  Հյուսվածքների առաձգականությունը հնարավոր է գնահատել ուլտրաձայնային հետազոտության հատուկ տեխնոլոգիայի միջոցով՝ տեղաշարժային ալիքի էլաստոգրաֆիայի:

Այս պահին  փորձին մասնակցել է 200 մարդ: Կիրառելով վերը նշված տեխոնոլոգիան, հետազոտողները կարողացել են հայտնաբերել այն ուռուցքները, որոնք հնարավոր չէր ՄՌՏ-ի միոջոցով գտնել:

Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտություններն այդ ուղղությամբ եւ հույս ունեն, որ մեթոդը կօգնի շատ կյանքեր փրկել:

 



© NEWS.am Medicine