Հնդկաստանում բժիշկը սխալմամբ վիրահատել է գլխի վնասվածքով հիվանդի ոտքը

15:00   24 ապրիլի, 2018

Դելիի Sushruta Trauma Centre պետական հիվանդանոցի բժիշկը սխալմամբ վիրահատել է հիվանդի ոտքը, որը կլինիկա էր ընդունվել գլխի վնասվածքով: Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները:

Նրանց տեղեկություններով՝ վիրաբույժը շփոթել է 2 հիվանդների եւ որոշել, որ իր առջեւ կոտրված ոտքով հիվանդն է, այդ պատճառով ոտքի մեջ անցք է բացել՝ շտիֆտ դնելու համար: Հիվանդն ինքն այդ ժամանակ արդեն նարկոզի տակ էր եւ չէր կարող սխալի մասին հայտնել:

Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել հիվանդանոցի ղեկավարությանը, որից հետո հիվանդի ոտքից շտիֆտը հեռացրել են եւ անհրաժեշտ օգնություն ցույց տվել: Այսուհետեւ սխալը թույլ տված բժիշկը կարող է վիրահատություններ կատարել միայն ավելի փորձառու գործընկերների ներկայությամբ:



© NEWS.am Medicine