Ձկան յուղը կարող է ուղեղը սթրեսից պաշտպանել. հետազոտություն

17:02   24 ապրիլի, 2018

Ձկան յուղով սննդային հավելումները կարող են ուղեղը պաշտպանել քրոնիկական սթրեսից: Այս մասին հայտնում են John's Hopkins University-ի գիտնականները:

Նրանք ձկան յուղով մի քանի սննդային հավելումները հետազոտել են փրկարարների մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարման զարգացումը կանխարգելելու գործում, որոնք զբաղվել են Ճապոնիայում 2011 թվականին աղետալի երկրաշարժի հետեւանքների վերացմամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային հավելումներում Օմեգա-3 ճարպաթթուները կարող են օգնել վնասի վերականգնմանը, որն ուղեղում վնասվածքային իրադրություններ է առաջացնում:

Հետազոտողները ենթադրում են նաեւ, որ սննդային այս հավելումները կարող են ուղեղը պաշտպանել քրոնիկական սթրեսի բացասական ազդեցությունից:

Քրոնիկական սթրեսը ուղեղի նյարդային համակարգի մշտական ակտիվության հետեւանքն է, որն ամբողջ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն է ունենում: Ախտանիշները նման են նրանց, որոնք դիտվում են հետվնասվածքային սթերսային խանգարման ժամանակ:

Հետվնասվածքային սթրեսային խանգարման զոհերը հաճախ են հայտնել, որ ձկան յուղն իրենց օգնում է նվազեցնել դեպրեսիայի, ագրեսիայի եւ տագնապային վիճակի ախտանիշները: Առաջին անգամ 2005 թվականին են Օմեգա-3 ճարպաթթուները կապել հետվնասվածքային սթրեսային խանգարման զոհերի շրջանում ախտանիշների վատթարացման հետ: Այդ ժամանակ պարզվել էր, որ ձկան յուղ ստացող հիվանդներն իրենց կյանքում աղետալի իրադարձություններից հետո մի քանի ամիսների ընթացքում էականորեն ավելի հազվադեպ են բախվել խանգարման ախտանիշների հետ:



© NEWS.am Medicine