Ինչ անել բերանի վատ հոտի առկայության դեպքում

17:32   8 մայիսի, 2014

Պատկերացրեք, որ դուք գնում եք մի խորհրդակցության կամ ինչ-որ մեկի ականջին ինչ-որ բան եք շշնջում կամ ի վերջո, համբուրվում եք: Ի՞նչը կարող է սպանել այդ գեղեցիկ ու տպավորիչ պահերը եւ դառնալ անտանելի ուրիշների համար. բերանի հոտը: Եթե Ձեզ ինչ-որ մեկը բարյացակամորեն արդեն ասել է կամ դուք գլխի եք ընկել այդ մասին, ապա ճիշտ ժամանակն է ձերբազատվել դրանից: Եվ դա չի նշանակում, որ դուք պետք է մի լավ հաց ուտեք կամ մենթոլ օգտագործեք կամ լիտրերով բերանը մաքրող միջոցներից օգտվեք: Նախ եւ առաջ պետք է հասկանալ պատճառը, հայտնել է Health USNews-ը:

Այսպիսի դեպքերի մեծամասնությունը կապված է ատամնաբուժական խնդիրների հետ: Եթե կանոնավոր կերպով չեք լվանում Ձեր ատամները ատամի խոզանակով կամ ատամնաթելով եւ ատամնաբույժի մոտ չեք այցելում տարեկան ամենաքիչը երկու անգամ, ապա, հնարավոր է, որ սննդի մնացորդները մնում են Ձեր բերանի խոռոչում՝ առաջացնելով բակտերիաներ:

Բերանի խոռոչի սխալ կամ վատ հիգիենան կարող է առաջացնել ատամնափառ եւ փտախտ, ինչն էլ իր հերթին կդառնա բերանի հոտի պատճառ...

Բերանի հոտի պատճառ կարող է դառնալ նաեւ ծխելը, ծխախոտ ծամելը, շաքարախտը, երիկամների եւ լյարդի հիվանդությունները, բրոնխիտը եւ թոքային հիվանդությունները՝ համաձայն Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիայի:

Եթե Ձեր ատամները լվանում եք խոզանակով կամ ատամնաթելով ամեն օր եւ այնուամենայնիվ Դուք ունեք այս խնդիրը, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պատճառներն հասկանալու եւ բերանի հոտից ազատվելու համար: Ատամնաբույժը կարող է նաեւ հայտնաբերել վաղ շրջանում գտնվող գինգիվիտ՝ լնդերի հիվանդություն: Եթե գինգիվիտը չբուժվի, ապա այն կարող է վերափոխվել եւ դառնալ պարադոնտոզ, իսկ պարադոնտոզը արդեն ավելի ագրեսիվ բուժում է պահանջում, ասել է Նյու Յորքի Լոնգ Այլանդի Great Neck & & Mid-Island Dental Associates կլինիկայի պարադոնտոլոգ  Նավիդ Բարադարյանը:

Ատամնաբույժը նաեւ կարող է բացառել բերանի հոտի ատամնաբուժական պատճառները եւ ուղեգրել Ձեզ թերապեւտի մոտ՝ հնարավոր հիվանդությունն ախտորոշելու համար: Եթե պարզվի, որ բերանի վատ հոտի պատճառը պայմանավորված է կողմնակի եւ այլ ազդեցություններով, ապա պետք չէ խուճապի մատնվել կամ վախենալ:

«Կան բազմաթիվ բնական միջոցներ այս խնդրից ազատվելու համար: Կարելի է մաղադանոս ծամել (եւ ընդհանրապես Ձեր սննդակարգի մեջ ներառեք կանաչեղեն), լրացնել սնունդը ռոզմարինով եւ խմել սեւ թեյ»,- ասել է դոկտոր Բարադարյանը:



© NEWS.am Medicine