5 օգտակար մթերք՝ շաքարային դիաբետի դեպքում

19:34   30 ապրիլի, 2018

Շաքարախտի դեպքում սխալ է հույս դնել միայն ճիշտ դիետայի վրա. արյան մեջ գլյուկոզայի մակարդակի արդյունավետ վերահսկման համար անհրաժեշտ է նաեւ ֆիզիկապես ակտիվ լինել եւ, իհարկե՝ ընդունել բժշկի կողմից նշանակված դեղորայքը: Սակայն շաքարախտի դեպքում դիետան եւս չափազանց կարեւոր է. որոշ մթերքներ բարելավում են ինքնազգացողությունը եւ օգնում խուսափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մեծ տատանումներից:

Դդմի սերմեր

Դդմի սերմերի մեջ մեծ քանակությամբ մագնիում եւ օմեգա-3 ճարպաթթուներ կան, որոնք արագացնում են «վնասակար» խոլեստերինի եւ ավելցուկային շաքարի արտանետումն օրգանիզմից: Հետեւաբար, ցանկալի է դդմի սերմերն ավելացնել ամենօրյա սննդակարգի մեջ՝ չմոռանալով, սակայն, որ դրանք շատ կալորիական են. 100 գրամը մոտ 450 կկալ է պարունակում:

Թեփեր ու ամբողջական հացահատիկային մթերքներ

Ցորենի եւ վարսակի թեփերը, ինչպես նաեւ ամբողջական հացահատիկային մթերքները նպաստում են արյան անոթների՝ խոլեստերինից մաքրմանը, ինչպես նաեւ կարգավորում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Ընկույզ

Ընկույզը շատ մարգանեց եւ ցինկ է պարունակում, ինչը նպաստում է արյան մեջ շաքարի  մակարդակի նվազեցմանը: Բացի այդ, շաքարի ավելցուկի հետ պայքարել օգնում է բջջանյութերի մեծ քանակությունը, ճարպաթթուները, կալցիումը եւ վիտամին D-ն, որոնք առկա են ընկույզի մեջ:

Լոբի

Լոբազգիները բջջանյութերի եւ հակաօքսիդանտների գերազանց բնական աղբյուր են, որոնք բարելավում են արյան կազմը եւ ակտիվացնում են ճարպային նյութափոխանակությունը:

Ավոկադո

Ավոկադոյի օգտագործումը, ըստ մասնագետների, օգնում է նվազեցնել գլյուկոզայի մակարդակը՝ դրանում մոնոսախարիդի մաննոգեպտուլոզի առկայության շնորհիվ: Բժիշկները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել այս պտուղը առնվազն շաբաթը երկու անգամ:

 



© NEWS.am Medicine