7 խորհուրդ ցուցարարներին՝ Ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի կենտրոնից

12:59   2 մայիսի, 2018

Ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի հայկական կենտրոնը «Ֆեյսբուքի» իր էջում մի քանի խորհուրդներ է ներկայացրել ալերգիայով տառապող ցուցարարների համար: Սրացումներից եւ ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս՝

  1. Արևի անմիջական ճառագայթների տակ քիչ կանգնեք
  2. Միշտ օգտագործեք արևապաշտպան քսուքներ
  3. Ինչպես նաև պաշտպանվեք անձրևանոցով
  4. Հնարավորության դեպքում կրեք երկարաթև, բնական կտորներից, չսեղմող հագուստ
  5. Միշտ ձեռքի տակ ունեցեք հակաալերգիկներ
  6. Հաճախակի և շատ քանակով ջուր օգտագործեք
  7. Մաշկի բաց հատվածներին թրջոցներ տեղադրեք

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն օրեր շարունակ ընթանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որի շրջանակում քաղաքացիները փողոցում արեւի տակ շատ ժամանակ են անցկացնում:  



© NEWS.am Medicine