Սառը բուսական թեյը օգնում է ազատվել ավելորդ քաշից․ հետազոտություն

16:12   5 մայիսի, 2018

Տաք բուսական թեյն արդեն վաղուց լայն կիրառում ունի նիհարողների շրջանում։ Բայց սառը թեյը, ինչպես պարզել են University of Fribourg համալսարանի գիտնականները,  շատ ավելի արդյունավետ է  նպաստում կալորիաների այրմանն ու հետևաբար արագացնում  նիհարելու պրոցեսը։

Հետազոտողները 23 կամավորների խնդրել են օրական առնվազն 500 միլիլիտր խոտաբուսային մատե թե խմել։ Յուրաքանչյուր երկրորդ օրը մասնակիցները գործածում էին ըմպելիքի սառը տարբերակը, իսկ մնացած օրերին թեյը տաք վիճակում էին խմում։

Հետազոտողները թեյը խմելուց առաջ ու հետո գնահատել են կամավորների սրտի ռիթմը, զարկերակային ճնշումը, թթվածնի գործածումն ու ճարպերի օքսիդացման մակարդակը։ Պարզվել է, որ սառը թեյի շնորհիվ էներգիայի ծախսը մասնակիցների մոտ ավելացել էր 8․3 տոկոսով,  իսկ տաք թեյից հետո՝ ընդամենը 3․7 տոկոս։

Գիտնականները ծրագրում են շարունակել հետազոտությունները, որպեսզի ավելի լավ հասկանան մետաբոլիզմի ու կալորիաների ծախսի վրա սառը թեյի ներգործության մեխանիզմները։



© NEWS.am Medicine