«Ծխելը դադարեցնելու վարքաբանական եւ դեղորայքային բուժման մեթոդներ» թեմայով դասընթաց՝ Ծաղկաձորում

12:50   10 մայիսի, 2018

Մայիսի 18-19-ին, մայիսի 25-26-ին եւ հունիսի 1-2-ին Ծաղկաձորում («Ռոսիա» հյուրանոց) տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ժիրայր եւ Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնի (ԱԾՀԶԿ) կողմից կազմակերպվող «Ծխելը դադարեցնելու վարքաբանական եւ դեղորայքային բուժման մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Արմինե Աբրահամյան, հեռ. 077-07-79-15



© NEWS.am Medicine