Բժշկական հանրությունը չի ցանկանում նախարարի պաշտոնում տեսնել նախկին կառավարության ներկայացուցիչ Սամվել Մարգարյանին: Ոլորտի առաջատարը, հայ բժիշկների կարծիքով, պետք է լինի թարմ եւ «նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած» մարդ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում գրել է ՀՀ ԱՆ Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար, կ.գ.թ. Դավիթ Գրիգորյանը:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի Պարոն Վարչապետ
Այսօր առավոտյան մի շարք ԶԼՄ-ներից տեղեկացա որ Առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում եք Սամվել Մարգարյանին, ինչը իմ և իմ գործընկերների համար զարմանալի է եթե չասեմ ավելին: Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հիշացնել.
ԵՎ վերջապես, Դուք մեզ ոգևորեցիք դուրս գալ փողոց, քաղաքացիական անհնազանդության քայլերի դիմել և հիմա առաջարկում եք, որ մեր ոլորտը ղեկավարի նախկին «պիժոնների» կառավարության վառ ներկայացուցիչը: Մենք ուզում ենք տեսնել թարմ, արհեստավարժ և նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած, ոլորտի առաջատար:
Այս նամակ խնդրանքը գրել եմ իմ և մեր կենտրոնի բոլոր բժիշկների անունից, նաև կարող եմ կազմակերպել ստորագրահավաք, հարցնելով ամբողջ Հայաստանի բուժ աշխատողների կարծիքը այս հարցի վերաբերյալ:
Հարգանքներով՝
ՀՀ ԱՆ Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար կ.գ.թ. Դավիթ Գրիգորյան»:
Բազմաթիվ բժիշկներ գրառման մեկնաբանություններում նշել են, որ համամիտ են իրենց գործընկերոջ հետ եւ չէին ցանկանա նախարարի պաշտոնում տեսնել Սամվել Մարգարյանին: