Ես այդ մասին լուրերից եմ իմացել. Մարգարյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին

20:23   11 մայիսի, 2018

Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին առաջարկ չի ստացել: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ինձ այդպիսի առաջարկ չի արվել, ես այդ մասին լուրերից եմ իմացել», - ասաց նա:

Հարցին՝ կհամաձայնի արդյոք զբաղեցնել այդ պաշտոնը, եթե նման առաջարկ ստանա, Սամվել Մարգարյանը նշեց, որ դա շատ լուրջ հարց է եւ նա չի կարող հեռախոսով դրան պատասխանել:

Հիշեցնենք, որ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում, որ առողջապահության նախարար հնարավոր է նշանակվի Սամվել Մարգարյանը: Այս լուրը բժշկական համայնքում դժգոհության ալիք բարձրացրեց. մի շարք բժիշկներ եւ բժշկական հասարակական կազմակերպություններ Նիկոլ Փաշինյանին դիմեցին նրա հետ հանդիպելու եւ ապագա նախարարի թեկնածությունը քննարկելու համար՝ այդ պաշտոնին Սամվել Մարգարյանի, որպես նախորդ իշխանությունների հետ աշխատած մարդու,  նշանակումը կանխելու համար:

Մենք ուզում ենք տեսնել նախկին իշխանությունների հետ շփումից չփչացած առաջատար. բժիշկները դեմ են Մարգարյանի՝ նախարար նշանակվելուն

Չի կարելի առողջապահությունը բիզնես նախագծի վերածել. մասնագետը՝ նախարարի պաշտոնում Մարգարյանի հնարավոր նշանակման մասին

Բժիշկները նախարարի պաշտոնում Մարգարյանի հնարավոր նշանակման հարցով Փաշինյանի հետ հանդիպում են խնդրում



© NEWS.am Medicine