Ինչո՞ւ չի կարելի ականջները մաքրել բամբակի փայտիկներով

18:56   13 մայիսի, 2018

Այսօր մարդկանց մեծամասնությունն ականջները մաքրում է բամբակի փայտիկներով, չնայած նրան, որ բժիշկները վաղուց են հայտնում այդ մեթոդի վտանգավորության մասին։

Երեխաների ականջները մաքրելը հատկապես վտանգավոր է նրանց ականջների լսողական անցուղու նեղ լինելու պատճառով։ Համաձայն 2017 թվականին The Journal of Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության՝ 1990-2010 թվականններին 263 338 երեխաներ (մինչեւ 18 տարեկան) ԱՄՆ հիվանդանոցներում բուժվել են ականջի վնասվածքների դեմ, որոնք կապված են եղել բամբակյա  փայտիկների օգտագործման հետ։

Փայտիկի միջոցով ականջը մաքրելու փորձի ժամանակ հակառակ արդյունքն է ստացվում՝ ծծումբը միայն անցնում է ականջի անցուղու ավելի խորքերը։

Բամբակյա փայտիկները կարող են վնասել ականջի անցուղին, պատռել թմբկաթաղանթը՝ առաջացնելով սուր ցավ կամ արյունահոսություն։ Վատթարագույն սցենարը այս պարագայում լսողության մշտական կորուստը կարող է լինել։

«Այն ամենը, ինչ ընկնում է ականջի մեջ, լուրջ վնաս կարող է հասցնել թմբկաթաղանթին ու անցուղուն, հնարավոր է ժամանակավոր կամ նույնիսկ մշտական խաթարում»,-հայտնում է դոկտոր Սեթ Ռ․ Շվարցը (Seth R. Schwartz)՝ օտոլարինգոլոգներից մեկը, որը 2017 թվականին խորհուրդներ է մշակել Օտոլարինգոլոգիայի ամերիկյան ակադեմիայի համար (AmericanAcademyofOtolaringology) ականջի ծծմբի հետ կապված հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար։

Ականջի ծծումբը (բժշկական տերմինը՝ cerumen) չնայած համարվում է «կեղտոտ», այնուամենայնիվ, բնական խոնավեցնող միջոց է եւ ծառայում է ականջի ինքնամաքրմանը։ Որպես կանոն, դրա ավելորդ քանակությունը լվացվում է ցնցուղ ընդունելիս։ Հարվարդի բժշկական դպրոցի (Harvard Medical School) ադյունկտ-պրոֆեսոր, դոկտոր Ռոբերտ Շմերլինգը (Robert Shmerling) հաստատում է, որ ականջները կանոնավոր մաքրում չեն պահանջվում, քանի որ ականջի ծծումբը օգնում է կանխել բակտերիաների ու կեղտի ներթափանցումը ականջի ներքին հատված։

Օտոլարինգոլոգիայի ամերիկյան ակադեմիան հետեւյալ խորհուրդներն է տալիս ականջի ծծումբի հետ կապված՝

Իսկ ինչի՞ համար են անհրաժեշտ բամբակյա փայտիկները։ Դրանց միջոցով հարմար է քսել եւ հեռացնել շպարը, ինչպես նաեւ եղունգների ներկման ժամանակ ավելորդ մասերը։ Բամբակյա փայտիկները հաճախ օգտագործում են լաբորատորիաներում այտի ներքին հատվածից բջիջների հավաքման համար (ԴՆԹ նմուշների ուսումնասիրման համար)։ Բացի այդ, փայտիկներով կարելի է մաքրել տան դժվարամատչելի տեղերն ու իրերը։



© NEWS.am Medicine