Մսակեր բակտերիան սպանել է 50-ամյա ամերիկուհուն

19:02   12 մայիսի, 2018

Մսակեր բակտերիան Ինդիանայի բնակչուհուն սպանել է Ֆլորիդայում անցկացրած արձակուրդից 2 ամիս անց: 50-ամյա Քերոլ Մարթինը, որը 3 երեխաների մայր է եւ 7 թոռան տատիկ, մահացել է անցյալ ուրբաթ, հայտնում է usa.one-ը:

Մարտի սկզբին Քլիրուոթերից վերադառնալուց հետո Քերոլը տկարություն է զգացել: Շտապ օգնության բաժանմումքում նրա հակաբիոտիկներ են տվել եւ տուն ուղարկել:

Բուժումը կնոջը թեթեւացում չի բերել, հակառակը՝ նրա վիճակը վատթարացել է: Մի քանի օր հետո հիվանդին սարսափելի ախտորոշում են կատարել՝ նեկրոտիկ ֆասցիտ: Մսակեր բակտերիան ախտահարել էր նրա հետույքի աջ կողմի փափուկ հյուսվածքները: Երբ վիճակի վատթարացման պատճառը հայտնաբերել են, կնոջը վիրահատության են ենթարկել՝ ախտահարված հատվածը հեռացնելու համար: Դրանից հետո նրա վիճակը բարելավվել է, բայց կարճ ժամանակով. շուտով պարզվել է, որ վիրաբույժները չեն հեռացրել ամբողջ վարակված հատվածը, եւ բակտերիան շարունակել է տարածվել:

Քերոլը եւս մեկ վիրահատության է ենթարկվել, սակայն դա նրան չի փրկել՝ նա մայիսի 4-ին մահացել է:

Հանգուցյալի ընտանիքը կասկածում է, որ նա կարող էր վարակվել Daуs Inn հյուրանոցի տաք վաննայում: Սա միակ վայրն է, որտեղ բոլոր ազգականներից լողանում էր միայն ընտանիքի մայրը:

Նեկրոտիկ ֆասցիտը բավական հազվագյուտ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է թույլ իմունային համակարգով, դիաբետով, ուռուցքային եւ երիկամային հիվանդություններով տառապող մարդկանց: Հարցուցիչները կարող են լինել A խմբի ստերպտոկոկերը, E. Կոլի բակտերիան, կլեբսիելները, կլոստրիդիները, ոսկեգույն ստաֆիլոկոկը եւ հիդրոֆիլային աերոմոնադան. ժողովրդի շրջանում այս միկրոօրգանիզմները հայտնի են մսակեր բակտերիա հավաքական անվամբ:



© NEWS.am Medicine