Մարաթոնի մասնակիցը չափից շատ ջուր խմելու պատճառով կոմայում է հայտնվել

20:41   14 մայիսի, 2018

53-ամյա Յոհաննա Փաքենհեմը, որն ապրիլի 22-ին մասնակցում էր Լոնդոնյան մարաթոնին, վազքի ժամանակ չափից շատ ջուր խմելու պատճառով կոմայի մեջ է ընկել եւ քիչ է մնացել՝ մահանա:

Մարաթոնն անցկացվում էր ստվերում +23,2С ջերմաստիճանի պայմաններում: Այն դարձել է պատմության ամենաշոգ մարաթոնը: Կինը շատ լավ գիտեր, որ ջրազրկումից խուսափելու համար պետք է վերականգնել ջրային հավասարակշռությունը եւ վազքի ընթացքում նա խմել էր մոտ 20 փոքրիկ շիշ ջուր:

Դրա շնորհիվ նրան հաջողվել է հասնել վերջնագծին: Սակայն տանը Յոհաննայի մոտ ջղաձգական նոպաներ են սկսվել եւ նրա զուգընկերը ստիպված է եղել վերակենդանացնել նրան մինչ շտապ օգնության ժամանումը: Այնուհետ կինը կոմայի մեջ է ընկել եւ հետազոտությունը ցույց է տվել, որ չափից շատ ջուր օգտագործելու պատճառով նրա արյան մեջ նատրիումի մակարդակը իջել է անոմալ ցածր ցուցանիշի, ինչի հետեւանքով նրա մոտ հիպոնատրիեմիա է առաջացել: Բժիշկները մի քանի օր պայքարում էին Յոհաննայի կյանքի համար, մինչեւ չհաջողվեց նրա վիճակը կայունացնել: Այս պահին կինը տանն է գտնվում:

«Ես սիրում եմ վազքը եւ երկար տարիներ դրանով զբաղվում եմ, - պատմում է Յոհաննան:- Իմ կարիերայի ընթացքում ես մասնակցել եմ 4 մարաթոնների, թեեւ սա առաջինն էր վերջին 15 տարիների ընթացքում: Ես հիշում եմ ինչպես սկսեցի վազքը, բայց բացարձակ չեմ հիշում ինչպես ավարտեցի: Այդ ժամանակ ես արդեն ինձ վատ է զգում: Մարաթոնի ամբողջ ընթացքում ես հիշում էի հորս բառերն այն մասին, որ պետք է անընդհատ ջուր խմեմ: Սակայն էլեկտրոլիտներ չպարունակող ջուրն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս: Ես հիմա արդեն հասկացել եմ, որ ջուրը կարող է ոչ միայն շատ քիչ, այլեւ չափից շատ լինել»:



© NEWS.am Medicine