Երևանում տեղի կունենա «Առողջ հասարակության ապագան...» թեմայով գիտաժողով

21:31   15 մայիսի, 2018

Մայիսի 25-26-ին Երևանում («Էլիտ պլազա» բիզնես կենտրոն) տեղի կունենա «Առողջապահության զարգացման և հետազոտման կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի, Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության և Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող «Առողջ հասարակության ապագան…» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: «Առողջ հասարակության ապագան...» թեմայով գիտաժողովի «Հանրային առողջապահություն» սեկցիայի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, «Օստեոպորոզ» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, «Կենսաբժշկական հետազոտություններ» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, «Արյունաբանություն» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, «Կլինիկական լաբորատոր ախտորոշում» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, «Անէսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, «Դիմածնոտային վիրաբուժություն» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, «Սրտաբանություն» սեկցիայի մասնակիցներին` ՇՄԶ 3 տեսական կրեդիտ:

Միջոցառման կոնտակտային հեռ․ 093-43-94-40



© NEWS.am Medicine