Երեւանում տեղի կունենա «Մանկաբուժական դպրոց» ամենամյա դասընթացը

10:32   24 մայիսի, 2018

Հունիսի 1-2-ին Երեւանում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանսների դահլիճում,  տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկաբուժական դպրոց» ամենամյա դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Եվա Մեվսեսյան, հեռ․ 098-21-59-59։



© NEWS.am Medicine