Նարեկ Վանեսյանը՝ առողջապահության փոխնախարա՞ր

14:54   23 մայիսի, 2018

Առողջապահության նախարարն առաջիկայում կարող է նոր տեղակալ ունենալ: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ որպես այդ պաշտոնի թեկնածու քննարկվում է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարարներից Սամվել Մարգարյանը նախկին նախարար Լեւոն Ալթունյանի հետ լքել է պաշտոնը:

Նշենք նաեւ, որ Նարեկ Վանեսյանը Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահն է, եղել է Իջեւանի ԲԿ-ի տնօրենը, Գյումրու ԲԿ-ի փոխտնօրենը, աշխատել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, իսկ Ազգային ժողովում եղել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մելիքյանի, այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի օգնականը: Ունի բուժհաստատությունների կառավարման MBA աստիճան։ 



© NEWS.am Medicine