Առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի

19:29   24 մայիսի, 2018

Առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին նշանակել է առողջապահության նախարարի տեղակալ։

Արսեն Ստեփանի Դավթյան

Ծնված՝ 1975 թվականի հունվարի 19-ին

 Կրթություն

1981-1991թթ Երևանի թիվ 154 միջնակարգ դպրոց

1991-1996թթ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապրանքագիտության ֆակուլտետ

2001թ Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում վերապատրաստում Հանրային առողջապահության կառավարում թեմայով՝ Հոկկայդո, Սապորրո

2006թ Պետական ծախսերի կառավարում թեմայով վերապատրաստում՝ Լեհաստան, Վարշավա

 Աշխատանքային փորձ

մարտ 1999թ – հունիս 1999թ ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման վարչության առաջատար մասնագետ

հունիս 1999թ-սեպտեմբեր 2000թ ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

սեպտեմբեր 2000թ-դեկտեմբեր 2002թ ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության պետ

դեկտեմբեր 2002թ-մարտ 2018թ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժնի պետ

մարտ 2018թ մինչև օրս ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ

Աշխատանքային տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների փորձագետ-խորհրդատու (WB, USAID, WHO)

1996-1997թթ ՀՀ Զինված ուժեր

Ամուսնացած է, ունի 2 որդի և դուստր

 

 



© NEWS.am Medicine