Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

13:52   25 մայիսի, 2018

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անահիտ Ավանեսյանին նշանակել է առողջապահության նախարարի տեղակալ։

Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։

Նույն օրը վարչապետը աշխատանքից ազատել է նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Սահակյանին։



© NEWS.am Medicine