Փակ մեքենայում ընդամենը մեկ ժամվա ընթացքում երեխան կարող է մահանալ

23:49   25 մայիսի, 2018

Շոգ եղանակին փակ մեքենայում մնացած երեխաները գերտաքացումից կարող են մահանալ մեկ ժամից էլ քիչ ժամանակում, անգամ եթե մեքենան կայանվել է ստվերում: Այս մասին ասվում է Arizona State University-ի եւ University of California San Diego-ի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ:

Նրանց խոսքով, փակ մեքենայում ջերմաստիճանը առնվազն մեկ ժամում բարձրանում է մահացու վտանգավոր աստիճանների. փորձերը ցույց են տվել, որ արեւի տակ կայանված մեքենաներում ներքին ջերմաստիճանը բավական արագ հասնում է +71С-ի, ինչը բավարար է ձվածեղ պատրաստելու համար: Բայց անգամ եթե ավտոմեքենան ստվերում է կանգնած, ջերմաստիճանը մեկ ժամվա ընթացքում հասնում է +48С-ի: Սա առաջին հետազոտությունն  է, որը ուսումնասիրել է ամռանը փակ մեքենայում սրահի տաքացումը:

Հետազոտողներին հետաքրքրել է նաեւ, թե սրահում մնացած 2-ամյա երախան որքան արագ է ստանում ջերմային հարված: ԱՄՆ-ում նման դեպքերի քանակը կայուն բարձր է, չնայած նրան, որ ծնողները անընդհատ զգուշացնում են երբեք փորքիկներին չթողնել միացված շարժիչով եւ առանց օդորակիչի փակ մեքենայում: Առանձնապես շոգ եղանակին ԱՄՆ-ում ամեն շաբաթ մահանում է 2-3 երեխա, որոնց ծնողները թողնում են մեքենայում:

Փորձի ընթացքում հետազոտողները օգտագործել են արծաթագույն 6 տրանսպորտային միջոց: Դրանք էկոնոմ դասի  երկու մեքենաներ էին, միջին չափի երկու սեդան եւ երկու մինիվեն: Փորձերը կատարվել են Արիզոնա նահանգում երեք շոգ օրերին, երբ օդի ջերմաստիճանը կարող է հասնել +40С-ի: Մեքենաները արեւի տակ կայանելուց հետո օրվա տարբեր ժամերին տեղափոխել են ստվերոտ վայրեր:

 



© NEWS.am Medicine