Արա Դարզին բաց դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում

19:35   26 մայիսի, 2018

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին կդասախոսի Երևանի պետական բժշկական համալսարանում:

«Նորարարությունն առողջապահության ոլորտում» խորագրով բաց դասախոսությունը կկայանա ԵՊԲՀ Կարմիր դահլիճում, ժամը 10:30-ին:

Միջոցոռմանը մասնակցելու համար պետք է գրանցվել այս հղմամբ. https://darzi.eventbrite.com/



© NEWS.am Medicine