Ինչո՞ւ է վտանգավոր քնելուց առաջ ֆիլմ դիտելը

23:46   26 մայիսի, 2018

Քնելուց առաջ Ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ դիտելը կարող է վատացնել քնի որակը ու հանգեցնել անքնության, ընդ որում այդ էֆեկտը հատկապես նկատելի է պլանշետի գործածման դեպքում։ Այս մասին հայտնում են Harvard Medical School գիտնականները։

Հետազոտության մեջ, որը հրապարակվել է Physiological Reports ամսագրում, գիտնականները հիշեցնում են, որ էկրանից արձակվող լույսը խախտում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը կարգավորում է քուն-արթմնի վիճակ ցիկլը։

Հետազոտությանը մասնակցել է 9 առողջ մեծահասակ՝ 3 կին ու 6 տղամարդ, որոնց միջին տարիքը 25 տարեկանն էր։ 5 օրվա ընթացքում մասնակիցները քնելուց առաջ օգտագործել են պլանշետ։ Հաջորդ 5 երեկոները նրանք անցկացրել են գիրք ու ամսագիր կարդալով։ Պարզվել է, որ պլանշետ գործածած օրերին մասնակիցները կես ժամ ուշ են կարողացել քնով անցնել։ Մելատոնինի մակարդակը նրանց արյան մեջ նույնպես ցածր է եղել այն երեկոներին, երբ նրանք պլանշետ են գործածել։

Բացի դրանից, կամավորները նշել են, որ եթե նախօրեին երեկոյան պլանշետ էին գործածում, ապա հաջորդ առավոտյան ավելի դժվար էին արթնանում ։



© NEWS.am Medicine