Կարո՞ղ է Վիագրան երջանկացնել տղամարդկանց

10:18   6 դեկտեմբերի, 2013

Վիագրայի նման դեղերը օգնում են տղամարդկանց էրեկցիայի հարցում, բայց նրանց երջանիկ չեն դարձնում, ցույց է տալիս նոր ամերիկյան հետազոտությունը։

ՖԴԷ-5 պաշարիչները, որոնց շարքին է դասվում Վիագրան, թուլացնում են արյունատար անոթների պատերը, եւ կարող են լուծել էրեկտիլ դիսֆունկցիայի ֆիզիոլոգիական հարցերը, սակայն անմասն են մնում իմպոտենցիայի հոգեբանական պատճառներին, հաղորդում է Newsmax Health- ը, հղում կատարելով LiveScience-ին:

Հետազոտությունը, որում դիտարկված էր 40 կլինիկական դեպք, հրապարակվել է Sexual Medicine ամսագրում:

«Կարծել, թե էրեկցիայի հարցի կարգավորումը կլուծի միջանձնյա հարաբորությունների խնդիրները՝ շատ պարզունակ մոտեցում է», - ասում է Մերիլենդի նահանգային Համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկ Էնդրյու Կրամերը: «Երջանկությունը շատ բարդ բան է: Շատ զույգեր դեռ լրացուցիչ թերապիայի կարիք ունեն»:

Իմպոտենցիային առնչվող մյուս խնդիրներն են՝ դեպրեսիան, անհանգստությունը  եւ խնդիրները հարաբերություններում, ինչպես նաեւ ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործումը:



© NEWS.am Medicine